Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջատարը Ճարտարագիտական համալսարանի թիմն է

Վոլեյբոլի տղաների առաջնությունում առաջատարը Ճարտարագիտական համալսարանի թիմն է
27.04.2014 | 15:43

Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 11 բուհի թիմեր։ 3-րդ տեղի համար ուժերը չափեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի թիմերը: Թեժ պայքարի արդյունքում 3:0 հաշվով 3-րդ տեղը զբաղեցրեց Ագրարային համալսարանի թիմը: 1-ին և 2-րդ տեղերի համար պայքարեցին ԵՊՀ և Ճարտարագիտական համալսարանի թիմերը։ 3:0 հաշվով 1-ին տեղը գրավեց ԵՊՀ թիմը, 1-ին տեղում էր Ճարտարագիտական համալսարանի թիմը: Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական առաջնության շրջանակներում անցկացվելու է 14 առաջնություն՝ 11 մարզաձևից։ Խաղերին ընդհանուր առմամբ կմասնակցեն 20 բուհի շուրջ 3000 ուսանող։ Հաջորդ ծրագրված մրցաշարը տեղի կունենա մսյիսի 1-ին Խուլ ու համրերի համալիրում, որտեղ ուժերը կչափեն ուսանող ձյուդոիստները։ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, գնահատելով ուսանողական թիմերի մարզական պատրաստվածության ընդհանուր վիճակը նշեց. «Այս տարի նախորդ տարվա համեմատ թիմերի թե´ ակտիվությունը, թե´ մարզական պատրաստվածության աստիճանն ավելի բարձր էր: Մրցաշարի ընթացքում յուրաքանչյուր միավորի համար գրանցվում էր լավ խաղարկում, թեժ պայքար ու մրցակցություն»: Տեղեկացնենք նաև, որ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը առաջիկայում սուպեր եզրափակիչում կխաղա եզրափակիչում հաղթած՝ Ճարտարագիտականի թիմի հետ՝ սուպեր գավաթի համար:

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ